5 լավագույն հնшրքները, որոնք կօգնեն ազшտվել հшգուստի դժվшրանցանելի ու հին լաքшներից

Լվացքը հաճախ մեծ հոգսեր է պատճառում։ Հատկապես, եթե սիրելի հագուստի վրա դժվարանցանելի հետքեր են առաջացել, որոնց դեմ սովորական փոշին չի կարողանում պայքարել։ Այս դեպքում օգնության կհասնեն տարբեր ժողովրդական միջոցներ, որոնց համար անհրաժեշտ նյութերը գրեթե միշտ կան տանը։
Ահա դրանցից լավագույնները․
Ափսե լվացող միջոց․ հագուստը 10 րոպեով դնել ջրի մեջ, ավելացնել ափսե լվացող հեղուկը և լվանալ սովորականի պես։
Անուշադրի սպիրտ․ սկզբում յուղոտ լաքայի վրա աղ լցնել և հետքը լվանալ սպիրտով։
Ասպիրին (4 հաբ՝1 բաժակ գոլ ջրին)․ լուծույթով թրջել լաքան և թողնել 2 ժամ, այնուհետև լվանալ։
Հիանալի միջոց է կաթը․ 1լ խառնել 2 ճ․գ․ կիտրոնի հյութի հետ։ Այն կօգնի հեռացնել նույնիսկ հատապտուղների հետքերը։
Թրաշվելու փրփուր․ այն կօգնի հագուստից մաքրել տոնային քսուքը, որը մնացել է անհաջող դիմահարդարումից հետո։ Հագուստին քսեք փրփուրը, թողեք 20 րոպե, իսկ հետո լվացեք։

Նյութը հրապարակվեց  mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 26 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: