6 լավագույն սենյակшյին բույսերը, որոնք մшքրում են օդը․․․ անպшյման шճեցրեք դրшնք ձեր տանը

Տանը շատ է քիմիական միջոցների ազդեցությունը՝ սկսած մարքող միջոցներից մինչ օդի թարմեցուցիչը։ Բարեբախտաբար, գոյություն ունեն սենյակային բույսեր, որոնք կօգնեն ավելի շատ թթվածին ստանալ և ազատվել քիմիական նյութերի ազդեցությունից։
Ատորև ներկայացնում ենք առողջությանը մեծ օգուտ տվող բույսերի ցանկ․
Պլյուշ անգլիական․
այս բույսը հասանելի է տարբեր ձևերով և օգնում է հիանալի մաքրել օդը։ Ունեցեք այն ձեր տանը, որպեսզի ազատվեք ֆորմալդեգիդից։
Եղեգնարմավ (խամեդորեյա)
Նույնպես արդյունավետ կերպով վերացնում է օդի մեջ պարունակվող ֆորմալդեգիդը։ Այս բույսը հարմար է զբաղված մարդկանց համար, քանի որ առանձնահատուկ խնամք չի պահանջում ՝ ի տարբերություն պլյուշի։
Սպատիֆիլիում․
այս գրավիչ բույսը կօգնի ազատվել ացետոնից, բենզոլից, ամիակից, սպիրտից և այլ տոքսիններից։ Անհրաժեշտ է ամսական 1 անգամ լվանալ տերևները և ազատել այն միջատներից։
Օրխիդեյա ֆալենոպսիս․
Այս օրխիդեյան շատերը չեն ցանկանում աճեցնել տանը, քանի որ կարծում են, թե դրանք դժվար է խնամելը։ Իրականում դրանք պահանջկոտ չեն։ Բացի այդ, այս բույսը կօգնի ազատվել օդի մեջ եղած քսիլոլից։
Պապորոտնիկ․
եթե տանը հաճախ եք օգտագործում եղունգների լաք, ներկեր, սոսինձ, ուրեմն այն պիտի լինի ձեր ինտերյերի անբաժան մասնիկը։
Ֆիկուս․
պարզապես պետք է այն լավ ջրել, միայն տվյալ դեպքում ֆիկուսը երկար կծառայի՝ օդը մաքրելով ֆորմալդեգիդից։

Եթե տանն ունենաք վերը նշված բույսերից, կկարողանաք թունավոր քիմիական նյութերից ազատված մաքրած օդ շնչել։

Նյութը հրապարակվեց mediaarmm.ru կայքի կողմից

(Visited 48 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: