Այսօրվանից մինչև մայիսի 12-ը ինչ եղանակ է սպասվում

Ուշադրություն
     Հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1…-2 աստիճան ցուրտ։

Երևան քաղաքում՝

Մայիսի 10-12-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 10-12-ին՝ շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 10-12-ի ցերեկն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 8-9-ին գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան կբարձրանա։

Եղանակը ՀՀ մարզերում
Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։