Այսօր Ալբերտս կդառնար 20 տարեկան, բայց չա րաբաստիկ պատ երազմը չթողեց, որ տեսնեինք թե ինչպիսին կլինեյիր դու այսօր… կրկին անգամ դիմում եմ բոլոր ծանոթ ու անծանոթ մարդկանց, որ… Արտակ Հովհաննիսյան

Արտակ Հովհաննիսյանն իր էջում գրել է. Նախորդ տարի այս օրը անակնկալ այցելեցինք Արցախ ծա ռայության մեջ գտնվող զինվոր Ալբերտին ասելու՝ ծնունդդ շնորհավոր: Այո՛, այսօր Ալբերտս 20 տարեկան կդառնար, բայց չա րաբաստիկ պատ երազմը չթողեց, որ տեսնեինք թե ինչպիսին կլինեյիր դու այսօր՝ քսան տարեկանում ու դրանից հետո: Այս աշխարհում քո բացակայությունը ոչ մեկ, ոչ մի կերպ չի լրացնի: Մա րտի դաշտում արված վերջին լուսանկարներդ՝ ուժի, պայ քարող տեսակի, բռն կված ցա սումդ արտացոլող և դրա կողքին միաժամանակ, բարի և խաղաղ ժպիտով, հանգստություն հաղորդող կերպարդ այնքան իրարամերժ էմոցիաներ և անպատասխան հարցեր թողեցին: Հավերժ մնացիր 19-ամյա պայ քարող մար տիկ… Այսօր քո տարեդարձին, հերթական անգամ դիմում եմ բոլոր ծանոթ և անծանոթ մարդկանց,
«Եռաբլուր» պանթեոնում ծաղիկներից ժամանակվոր բլուր սարքելու տեղը, այդ ծաղկի գումարները կուտակենք ստորև բերված հաշվեհամարներին : VTB բանկ՝ AMD 16040116084300 USD 16040116084301 EUR 16040116084302 RUR 16040116084303. Նպատակը մի բարի գործ ավելին անելն է: Ցանկանում եմ, որ այն բարությունն ու ջերմությունը, որ Ալբերտը իր լուսավոր ներկայությամբ հաղորդում էր շրջապատող մարդկանց, բարի գործերի տեսքով շարունակական բնույթ կրի. Ալբերտը այդպիսով է հիմա ապրում:
Երկնային ծնունդդ շնորհավոր, որդի՛ս: Հպարտ եմ որպես քո հայր, սակայն որպես հայ մարդ՝ խոնարհումս քեզ:

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: