Անչափ հпւզիչ ելույթ… Հայուհի Իննա Սայադյանը իր՝ «Ձայն տпւր, ով ծովшկ» երգի կատшրմամբ պարզшպես ցն ցել է «Ռուսաստանի ձայնը» նախшգիծը… սш տեսնել է պետք

Մենք բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք, թե ինչպես են հայազգի տաղանդավոր երիտասարդները և երեխաները տարբեր երկրներում փայլուն ելույթներ ունենում և իրենց իսկ ելույներով հիշեցնում են ողջ աշխարհին Հայաստանի և հայ ժողովրդի մասին, ինչպես նաև բարձր են պահում մեր ժողովրդի անունը: Աշխարհում լայն տարածում գտած Ձայնը նախագիծը, որը ամեն մի երկրում տվյալ երկրի անունով է կոչվում, հրաշալի նախագիծ է տաղանդավոր մարդկանց բացահայտման համար: Նման նախագծերից անմասն չեն մնում նաև հայ երիտասարդները և փոքրիկները, ի դեպ այդ հեռուստանախագիծը տարիքային սահմանափ ակումներ չունի, նախագծին կարող է մասնակցել յուրաքանչյուր տարիքի մարդ, ով ունի ձայնային տվյալներ և իհարկե ցանկությունը: Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր հայրեկիցները մասնակցել են Ռուսական Առաջին ալիքի եթերում ընթացող «Ռուսաստանի ձայնը» շոուի 8-րդ եթերաշրջանի «Կու յր լսումներ» փուլին, որտեղ փայլուն ելույթ է ունեցել հայուհի Իննա Սայադյանը՝ երգելով «Ձայն տուր ով ծովակ» հայկական երգը՝ հայկական դուդուկի նվագակցությամբ։ Նա շահել է ժյուրիի եւ հանդիսատեսի սրտերը։ Նա երգում էր Հարություն Խաչատրյանի կատարմամբ դուդուկի նվագակցությամբ: «Ձայնը» նախագծում Իննայի ելույթն առաջինն էր և չնայած դրան բավականին տպավորել է ժյուրիի անդամներն: Ելույթի վերջում պտտվեցին բոլոր չորս ժյուրիները։ Վալերի Սյուտկինը Իննայի ձայնը համարեց
«հայրենիքի ձայն»։ Առաջարկեց նրան համալրել իր թիմը ու խոստացավ, որ Իննայի համար հետաքրքիր երգացանկ կպատրաստի՝ ֆրանսիական երաժշտությամբ։ Ժյուրիի անդամները կարծիք հայտնեցին նշելով, որ Իննան կարող է նաև այլ գործիքների ներքո հրաշալի կատարումներ ունենալ։ Իսկ ժյուրիի անդամներից մեկը Իննային հավաստիացրեց, որ իր թիմ գնալով՝ Իննայի համար մի «արժանի բան» կընտրի նա։
Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝

(Visited 60 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: