«Ասում էի՝ պապ մի գնա բանակ, ո՞նց առանց քեզ ապրենք, ասում էր՝ չեմ գնա, խաբեց, գնաց». Վահան Տոնոյանը

Արցախյան պ ա տերազմում զո հվ ած Վահան Տոնոյանը կամավոր էր մեկնել մասնակցելու պ ա տերազմին: «Շատ բարի էր, մեր ամուսնության առաջին իսկ օրվանից ինձ վախեցրել է իր բարությունը: Միշտ մտածում էի, որ այդքան բարի է իրեն շուտ կկորցնեմ: Շատ նվիրված էր, թե՛ ինձ, թե՛ երեխաներին»,-պատմում է կինը՝ Մերի Ղազարյանը:Կնոջ խոսքով՝ Վահանի միակ նպատակը երխաներին լավ ապագա ապահովելն էր ու սեփական տուն ունենալը: «Նպատակն էր, որ իրեն արժանի երեխաներ մեծանան, հիմա, որ պատկերացնում եմ ինչքան մեծ աշխատանք ունեմ միայնակ անելու, որ իրեն արժանի երեխաներ մեծացնեմ, ուղղակի սարսափում եմ, որովհետև ինձ թվում է չեմ կարողանա այդքան ուժեղ լինել»,-նշեց նա:Կինն ասում է, որ պ ա տերազմի սկսվելու օրից սկսած ամուսինն անհանգիստ է եղել, չի կարողացել քնել. «Ասում էր՝ ես ո՞նց կարող եմ հանգիստ քնել, երբ նայում եմ ինչ է կատարվում 18 տարեկան տղաների հետ»Վահանը հոկտեմբերի 8-ին է մեկնել մասնակցելու պ ատ երազմին, հոկտեմբերի 11-ին Հադրութում է եղել:Վահան Տոնոյանը ծնվել է 1988 թվականի սեպտեմբերի 24-ին, զ ո հվել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին:

 

 

 

(Visited 80 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: