Արդյո՞ք պետք է լվանալ նոր անկողնային պարագաները. պատմում եմ՝ որն է ճիշտ

Ինչպե՞ս եք վարվում, երբ գնում եք անկողնային նոր հավաքածու. արդյո՞ք սկզբում լվանում եք թե անմիջապես օգտագործում: Ես գիտեմ, որ ոմանք ուղղակի արդուկում են՝ նախքան բարձի ու վերմակի վրա անցկացնելը: Բայց ո՞րն է ճիշտ: Պատմում եմ:

Բնականաբար, յուրաքանչյուր կին ունի իր կարծիքը և վարվում է այնպես, ինչպես իրեն է հարմար: Սակայն վստահ կարող եմ ասել, որ եթե տանտիրուհին ծույլիկ է, առանձնապես չի հետևում մաքրությանը, միանգամից կանցկացնի նոր հավաքածուն և նույն օրն էլ ընտանիքի անդամները կքնեն դրա վրա:

Нет описания фото.

Իսկ եթե կնոջ համար կարևոր է մաքրությունն ամենուր, նա սկզբում կլվանա, կարդուկի պարագաները, և միայն դրանից հետո կսկսի օգտագործել: Ես ինքս էլ միշտ այդպես եմ անում:

Եթե մեծերի անկողնու մասին է գնում խոսքը, դեռ կարող եմ հասկանալ, բայց ահա մանկականի մասին խոսք չկա. լվանալը պարտադիր է:

Չնայած նրան, որ հավաքածուն վաճառվում է փակ վիճակում, հայտնի չէ, թե դրան ով է ձեռք տվել, քանի անգամ են բացել խանութում, նայել: Ես չգիտեմ, թե կտորը որտեղ են պահել, կարել և այլն:

Комплект постельного белья бязь люкс: продажа, цена в Хмельницком.  Комплекты постельного белья от " КлеоТекс магазин текстиля для дома " -  1420524282

Իմ անձնական կարծիքը անփոփոխ է արդեն երկար տարիներ. նոր անկողինը լվանալը պարտադիր է: Այդպես քնելն ավելի հաճելի է ու անվտանգ:

Իսկ դուք արդյո՞ք լվանում եք նոր անկողինը թե ոչ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։