Արտաքինից բարձրահասակ էր ու շատ նիհար, այդ պատճառով տեսնողները միշտ կատակում էին՝ «Արման ջան դու ընդհանրապես հաց կուտե՞ս»։ Քաղցրակեր էր։ Մայրիկին միշտ ասում էր… զո հված հերոսի մասին

Ճանաչենք Մեր Հերոսներին <3 ԱՐՄԱՆ ԱՐՏՈՒՇԻ ՔՈՉԱՐՅԱՆ. Մեր պատվարժան հերոսներից՝ Արման Արտուշի Քոչարյանը ծնվել է 2000-ի սեպտեմբերի քսաներկուսին և իր կյանքն անց է կացրել սիրելի ծննդավայր Ջաջուռ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որից հետո տեղափոխվել է Գյումրու՝ ՇՊՀ-ի ավագդպրոց։ Արմանը իր կատակներով և ընկերասիրությամբ ուղղակիորեն դառնում էր միջավայրի ուրախության պատճառը․ սիրված էր և՛ դասընկերների, և՛ ուսուցիչների կողմից։ Ուշիմ էր ․ երազում էր, առավել շատ նպատակադրվել էր դառնալ ծրագրավորող։ Յուրահատուկ սեր ուներ դեպի ֆուտբոլը ու հոգու խորքում ցանկանում էր նաև սպորտային մեկնաբան լինել։ Ֆուտբոլ խաղալու համար գնդակի բացակայությունը հոգ չէր․ խնձորը, թղթից պատրաստված գնդակները կամ այն ինչ այդ պահին կար ձեռքի տակ ծա ռայում էին որպես գնդակ։ Նրա ուշադրությունից ոչ մի բան չէր վրիպում։ Որքան էլ ջա նք գործադրեիր թաքցնելու տխրությունդ, նկատում էր, անմիջապես գործիանցնում, որ իր խելահեղ հումորներով և խորիմաստ խրատներով հաներ քեզ այդ վիճակից։ Սիրված էր նաև բանակում։ Ծա ռայության է անցել 2019-ի հունվարի տասնհինգին ։ Հրամանատարների սիրելի զինվորն էր ու նրանք հպարտ էին ճանաչել նման հերոսի։ Ծա ռայության տարիների ընթացքում չէր փոխել բարբառն ու բոլորը կատակում էին, թե մի օր իրենք են սկսելու խոսել Գյումրվա բարբառով։
Արտաքինից բարձրահասակ էր և շատ նիհար, այդ պատճառով տեսնողները միշտ կատակում էին՝ «Արման ջան դու ընդհանրապես հաց կուտե՞ս»։
Քաղցրակեր էր։ Մայրիկին միշտ ասում էր «Մամ ջան լը հոգեպահուստներդ բեր, այսօր լավ ֆուտբոլ կա, ուտելով նայենք․․․» և երբ պատասխան չեր լսումասում էր՝ «Չասես չէ» կամ «Չասես չկա, մեկ է կգտնեմ․․․»։

Իսկ այժմ հոգեպահուստներ շատ կան, բայց․․․․․ 2020-ի սեպտեմբերի քսանյոթին սկսված պատերազմում նրա քաջություններն անհաշվելի են, որի ապացույցն էլ իր ստացած անթիվ պատվոգրերը, շքանշանները և «Արիության համար» մեդալն է ։ Լուսավոր հերոս ով կապրի մեր մեջ, մեր հիշողություններում և երազներում․․․․

(Visited 17 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: