«Բա եթե պետության փողին չեք մնացել, ինչի՞ համար է այս շանտաժն ու հիստերիան». Արթուր Խեմչյան

Արթուր Խեմչյանի հրապարակումը.

«Ես դիտեցի Տեր Մեսրոպի հարցազրույցը Պետրոսի հետ ու մի քանի դիտարկում անեմ…

Տեր Մեսրոպի կողմից բացահայտ արհամարհական վերաբերմունք էր ԿԳՆ-ի ու ԿԳ նախարարի հասցեին: Էդ ի՞նչ վերեւից ու քամահրական տոնով էր խոսում նախարարի մասին: Ասում է՝ «Իրեն ոչ ոք այդպիսի մանդատ չի տվել», կամ կասկածի տակ է դնում գիտելիքները, իրեն էլ համարում «հանրային մանդատ» ստացած մարդ: Մեկն ինձ կասի՞, թե այդ ինչպես է տրվում հանրային մանդատը, եւ ով է տալիս:

Իսկ այ ԿԳ նախարարն, ի պաշտոնե, պետության տված փողերի հետեւից գնալու, ստուգումներ անելու մանդատն ունի: Սա մեկ:

Երկրորդ, ասում է՝ «Դավիթ Յանի հայտարարությունը նախազգուշացում է ու էլի կլինեն այդպիսի նախազգուշացումներ»: Սա բացահայտ շանտաժ է:

Եղբայր, եթե ձեր խնդիրը մասնավոր միջոցներով երեխաներ կրթելն է, ինչու եք ԿԳՆ-ին սպառնում, թե էլ փող չենք տա: Այսինքն ձեր խնդիրը պետությունից փող ստանա՞լն է, իսկ երեխաների վրա թքա՞ծ:

Կամ ասում է մենք պետության փողին չենք մնացել: Բա եթե պետության փողին չեք մնացել, ինչի՞ համար է այս շանտաժն ու հիստերիան: Գնացեք մասնավոր միջոցներով շարունակեք ձեր ազգանվեր գործը:

Հ.Գ. Ես անկեղծ ասած այնքան տեղեկացված չեմ, որ կարողանամ գնահատական տալ «Այբ»-ի ու Արարատյան բակալավրիատի գործունեությանը, ես ընդամենը արձանագրում եմ, որ նման տոնով ոչ թե խնդիրները լուծվում են, այլ սրվում… Տեր-Մեսրոպն իր ելույթով հակամարտություն է հրահրում, եթե չասեմ «պատերազմ»:

Եթե անգամ նա կարծում է, որ ԿԳՆ-ն սխալվել է, ապա նույնիսկ այդ դեպքում հարցը պետք է լուծվի կառուցողական քննարկումների դաշտում, ոչ թե «արա, դու ով դառար, գնա կաթիկդ խմի» մոտեցումներով…»

(Visited 251 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: