«Բոլпրին ժպիտ պшրգևեք․․․ թքшծ, թե ձեզ արցпւնքներ չեն վերшդարձնում». Նազենի Հովհաննիսյան #ՆազենիՀովհաննիսյան

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ կիսվելով իր մտքերով։Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում հաղորդավարուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է խոշոր աքսեսուարների հետ։ «Բոլորին ժպիտ պարգեւեք․․․ թքած, թե ձեզ արցունքներ չեն վերադարձնում։ «Թաց» սրտերը միշտ ծաղկուն են»,- գրել է նա։Ավելի վաղ դերասանուհին գրառում էր արել՝ նշելով, որ երազում է, որ մեր դպրոցներում բոլոր առարկաներին զուգահեռ սովորեցնեն խոսել, մտածել, արտահայտվել, եւ մտքի արտաբերումը չլինի լոկ բառակույտ, այլ կոնկրետ հնչյուններով ու ճիշտ արտասանությամբ, հարգելով բառը, խոսքը, հարգելով հայերենը: «Հ.Գ. ԳՈՐԾԻ հաջողության մեծ մասը նախ մտածողությունն է՝ ինքդ քեզ համար պարզած, հետո՝ ճիշտ, հիմնավոր ու կոնկրետ ներկայացնելն է, խոսքը գործ է, կիսատ խոսքն էլ նման մի աշխատաելաոճ կենթադրի: Կարճ ասած՝ շատերը դպրոցից դուրս են գալիս ահագին բան իմանալով, բացի հայերեն խոսելուց: Տասնյակ տարիների դասախոսելու ընթացքին իմ դիտարկած ամենացավոտ փաստը նախ դա է, երկրորդը՝ կեցվածքի տխուր վիճակը, որի պատճառով նաև բազում առողջական խնդիրներ են ունենում աշակերտները և ուսանողները…Երազում եմ շատ բաների մասին…, բայց առողջ ու լիարժեք Խոսքի մասին՝ առավել. առողջ հասարակությունները մտածողությամբ են նախ առողջ լինում», — գրել էև նա:

(Visited 24 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: