Գրողը տшնի,ինչու՞ այդ խեղճ հшյ կնոջն шրգելեցին մեզ հետ սեղшն նստել… Վшրորդը գլпւխը տшրուբերեց և ասшց… Պոզներ

Ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզները իր «Հրաժեշտ պատրանքներին» հուշերի գրքում մի հատված նվիրել է դեռևս խորհրդային տարիներին Հայաստան կատարած ուղևորությանը: Նա հիշում է, թե ինչպես հայ վարորդի հետ կեսգիշերին լեռնային գյուղում հյուրընկալվել են համեստ մարդկանց, ովքեր նրանց գրկաբաց ընդունել ու ի սրտե հյուրասիրել են: Բայց ռուս հյուրը նկատել է, որ ընտանիքի մայրն ու տատը չեն մոտեցել սեղանին: Այնուհետև Պոզները պատմում է հրաժեշտից հետո իր և վարորդի զրույցը. «- Գրողը տանի,- բացականչեցի ես,- ինչու՞ այդ խեղճ կնոջն արգելեցին մեզ հետ սեղան նստել: Ի վերջո մենք ապրում ենք 20-րդ դարի վերջին քառորդում եւ իբրև թե առաջավոր երկիր ենք Վարորդը գլուխը տարուբերեց և ասաց. — Դու չես հասկանում, դու ոչ մի բան չես տեսնում: Դու չնկատեցի՞ր, որ ամեն անգամ, երբ տանտերը ոտքի էր կանգնում կենաց ասելու համար, նա նայում էր իր կնոջը, կարծես նրա թույլտվությունը ստանար: Դու չես հասկանում, որ կինն էր նրան թույլ տվել գառ մորթել խորովածի համար:

(Visited 83 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: