Դեղերից մեկի գրանցումը ուժը կпրցրած է ճանաչվել, որшկի անհшմապատասխանություն կա․ ԱԱՏՄ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ դեղերից մեկի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասին։Մասնավորապես, ՀՀ-ում ուժը կորցրած է ճանաչվել` Սլովենիայի «Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա-որակի հսկող (մանրէաբանական), բաց թողնման հսկող, Լեկ Ֆարմասյուտիկալս դ.դ., Կոլոդվորսկա փ. 27, Մենգես, 1234, Սլովենիա-բալք արտադրող, փաթեթավորող, որակի հսկող (ֆիզիկոքիմիական)` Լեկ Ֆարմասյութիքալս դ.դ., Վերովսկովա փ. 57, 1526 Լյուբլյանա, (Սլովենիա)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «5-ՆՕԿ (նիտրօքսոլին), դեղահատեր թաղանթապատ, 50մգ; (50) պլաստիկե տարայում» դեղի գրանցումը՝ Առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2021-Ա հրամանով:Գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար հիմք է ընդունվել ՀՀ ԱՆ «Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտոն» ՓԲԸ-ի թիվ 18976 առ 25.04.2021թ. անվտանգության, արդյունավետության և որակի գնահատման վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը դեղն արտադրող դեղագործական ընկերության կողմից ներկայացված գրությունն առ այն, որ սերիաների ընթացիկ կայունության փորձաքննության արդյունքում ի հայտ է բերվել որակի անհամապատասխանություն՝ մասնավորապես թույլատրելի սահմաններից դուրս 5,7 դինիտրոքվինոլին 8-օլ-ի խառնուրդի առկայություն։

(Visited 22 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: