Դիրքերից իջնելուն պես հшնդիպել է եղբորը՝ Դավիթին: Հենց այդտեղ էլ Սպարտшկը փпրձել է իր մшրմնով փրկել Դավիթին, բшյց… Հերոս եղբայրների մասին

Անի Քոչարը գրում է. Անուն առ անուն: Մարտիրոսյան եղբայրները կյանքը զո հաբերեցին հանուն Հայրենիքի: Դավիթ Մարտիրոսյանը (Հակոբյան) ծնվել է 2001 թ փետրվարի 22-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: 2019թ. հուլիսի իննին զորակոչվել է բանակ։ Նախ վեցամսյա պատրաստություն է անցել Արմավիրի զորամասում, ապա ծառայությունը շարունակել Արցախում` Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Ստացել է սերժանտի կոչում Ու դարձել տան կային հաշվարկի հրամանատար։ 2020-ի սեպտեմբերի 27-ին` չարաբա ստիկ պատե րազմը սկսվելուն պես, ակտիվ մասնակցություն է ունեցել պատե րազմական գործողություններին։ Մար տական հմտության և ճիշտ հաշվարկների շնորհիվ առաջնորդել է իր խմբին, հասցրել դիպուկ տան կային հար վածներ։Սպարտակ Իշխանի Մարտիրոսյանը (Հակոբյան) ծնվել է 2002 թ. մարտի 16-ին Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: 2020 թ-ին ավարտել է դպրոցը, հուլիսի իննին զորակոչվել է բանակ: Իր ցանկությամբ ծառայության է անցել Արցախում (եղբոր հետ նույն զորամասում ծառայելու համար):Այնտեղ էլ նախընտրել է դառնալ հետախ ույզ։ Չարաբ աստիկ պատե րազմի օրերին դեռևս նորակոչիկ Սպարտակը աչքի է ընկել իր մար տունակությամբ՝ մասնակցելով հետախու զական գործողությունների: Դիրքերից իջնելուն պես հանդիպել է եղբորը՝ Դավիթին: Հենց այդտեղ էլ Սպարտակը փորձել է իր մարմնով փրկել Դավիթին ԱԹՍ հար վածից: Ավաղ՜, 2-ն էլ միասին անմա հացել են: Ինչպես կյանքի ,այնպես էլ հավերժի ճամփան եղբայրներն անցան միասին:
Հավերժ հիշատակ:

(Visited 105 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: