«Ես ցնցվեցի, Ձեր որոշ նոտшներից հոսшնքահшրվեցի»․ Սերգեյ Լազարևը հшյուհու ելույթի մասին

«Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка все вместе!» երաժշտական մրցույթում մեծ ֆուրոր է առաջացրել երգչուհի Լուսինե Հարությունովան, ով կատարել է «Human» հիթը:
Լուսինեն 29 տարեկան է և մրցույթին մասնակցել է եկել Կրասնոդարից։ Ինչպես երգչուհին պատմելով իր մասին նշում է, որ պրոֆեսոնալ վոկալով չի զբաղվել և մասնագիտությամբ էկոնոմիստ մենեջեր է։նա երկար տարիներ աշխատել է խանութում, որպես վաճառող, այնուհետև մենեջեր և այլն։Սակայն Լուսինեն խոստովանում է, որ միշտ զգացել է, որ այս կկանքում դա չէ եղել իր կոչումը։Նրան միշտ գրավել է երգեցողությունը և դա է եղել պատճառը, որ նա գործին զուգահեռ երեկոյան ելույթներ է ունեցել ակումբներում ու ռեստորաններում։
Ի վերջո նրա սերը բեմի հանդեմ, նրան բերեց դեպի այս մրցույթ, որտեղ լուսինեն իր ելույթով ուղակի ցնցեց ժյուրիի անդամներին։
«Ես ցնցվեցի: Ձեր որոշ նոտաներից հոսանքահարվեցի»,-ասաց Սերգեյ Լազարևը: «Վիա Գրա» խմբի նախկին մեներգչուհի Նադեժդա Գրանովսկայան խոստովանել է, որ Լուսինեի վոկալից նա փշաքաղվել է։Լուսինեն 100 միավորից հավաքեց 99 և լավագույն եռյակում զբաղեցրեց առաջին տեղը:

(Visited 2 226 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: