«Երբ Փաշինյանը փողոցում էր, Մարուքյանը մեզ համոզում էր գնալ տուն». Լուսինե Հարոյան

Նորություններ

«Երբ Փաշինյանը փողոցում էր, Մարուքյանը մեզ համոզում էր գնալ տուն». Լուսինե Հարոյան

«ԲՀԿ-ն չի մարսում Հ1-ի նախընտրական բանավեճը։ Բայց դե ինչ արած, քաղաքականությունը խոշոր բիզնեսից և իրենք իրենց մասին երրորդ դեմքով խոսող բիզնեսմեններից տարանջատելը ճիշտ է։ Հաշտվեք այդ մտքի հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը։

Նշենք, որ նրա գրառումը վերաբերում է «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանի՝ 24news-ին տված հարցազրուցին, որից մի հատված եթեր է հեռարձակվել Կենտրոն TV-ով: Ըստ Հարոյանի՝ հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը հորդորել է իրենց բանակցել Սերժ Սարգսյանի հետ: «Լինելով դաշինքի մեջ՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և երբ Փաշինյանը փողոցում էր արդեն, Էդմոն Մարուքյանը մեզ համոզում էր՝ գնալ տուն ու ասում էր, որ կա երրորդ ուղի, ընդ որում, ստացվեց, որ այդ ուղին Սերժ Սարգսյանի հետ բանակցելն է»,- հայտարարել է Հարոյանը:


«Երբ Փաշինյանը փողոցում էր, Մարուքյանը մեզ համոզում էր գնալ տուն». Լուսինե Հարոյան

(Visited 43 times, 1 visits today)