Կասկած կա, որ Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով

Կասկած կա, որ հայտնի մարզիկ և դերասան Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է US Hola կայքը:

Հաղորդվում է, որ 65 ամյա դերասանը Հոնկոնգում այցելել է մի երեկույթ, որտեղ 60-ից ավելի մարդ է եղել: Հետագայում պարզվել է, որ այդ մարդկանցից մի քանիսը վարակված են կորոնավիրուսով:

Նրանք հիմա կարանտինում են:  Անձամբ Ջեքի Չանը և նրա ներկայացուցիչները չեն հաստատել կասկածները, որ դերասանը ևս հնարավոր է վարակված լինի վիրուսով:

Չանի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ երեկույթի օրը դրա անցկացման վայրից քիչ հեռու նույնպես միջոցառում է կայացել և չի բացառվում, որ խոսքը ոչ թե Ջեքի Չանի մասնակցած, այլ այդ մյուս միջոցառման մասին է:

Աղբյուր՝ shantenews.am

(Visited 85 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: