Հայտն են դրդապատճառները. Ինչու են մայրն ու անչափահաս դուստրը փորձել նետվել Դավիթաշենի կամրջից

Նորություններ

Երևանում կանխել են մոր և անչափահաս դստեր ինքնասպանության փորձը։
Sputnik Արմենիայի տվյալներով` հուլիսի 8–ին, մոտ 45 տարեկան մի կին, անչափահաս դստեր հետ, անցել է

Դավիթաշենի կամրջի երկաթե ճաղավանդակներից այն կողմ, որ նետվի կիրճը:


Կամրջով անցնողներն ու տեղում հերթապահող ոստիկանները բռնել են նրան ու անցկացրել անվտանգ գոտի: Նա հավաքվածներին հայտնել է, որ այդ ծայրահեղ քայլի պատճառն իր ֆինանսական ծանր վիճակն է:
Մեր տեղեկություններով` կինն ամուսնուն կորցրել է մի քանի տարի առաջ և այժմ դստեր հետ ապրում է

Դավիթաշեն թաղամասում գտնվող ավտոտնակներից մեկում, որտեղ չկան ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ:

Այս ամենից բացի նրանք ունեն հանապազօրյա հացի խնդիր:

(Visited 96 times, 1 visits today)