Հիշու՞մ եք այս սովետակшն սպшսքը, եթե տանը ունեք, ապա ոչ մի դեպքում դեն չնետեք, հիմա դրшնք 300 – 500 $ արժեն

Չնայած ես լույս աշխարհ եմ եկել 1979 թվականին, բայց այնուամենայնիվ առ այսօր հիշում եմ, թե այդ ժամանակներում ինչ տեսք ունեին խանունթների ցուցափեղկերն ու դարակները: Դրանք դատարկ չէին, ապրանք շատ կար, բայց, մեծ հաշվով, դրանք միանման ու միատեսակ էին, աչքի չէին ընկնում լայն տեսականիով: Դա զարմանալի չէ, քանի որ ԽՍՀՄ-ում մանր ձեռնարկատիրությունը զարգացած չէր, գրեթե գոյություն չուներ, իսկ մասնավոր բիզնեսի մասին նույնիսկ պատկերացում չունեին:Այդ տարիներին նպատակահարմար չէին համարում սահմանափակ քանակությամբ ապրանքների արտադրությունը: Այդ պատճառով էլ միլիոնավոր տներում միատեսակ կահույք էր, սպասք, տեխնիկա, անգամ սնունդը գրեթե նույնն էր: Բայց մարդը միշտ էլ ցանկանում է տարբերվել: Մեր մայրիկներն ու տատիկները ձգտում էին ձեռք բերել որևէ բան, որը չկար ծանոնթների ու ընկերների տանը: Նման ապրանքների շարքում էին բյուրեղապակյա գավաթները, ծաղկամանները, մրգամանները, ջահերը և այլն:
Ամենագնահատվածը չեխական բյուրեղապակին էր, և ոչ թե այն պատճառով, որ այն լավորակ էր ու բարձրորակ: Պատճառն այն էր, որ դա ոչ բոլորին էր հասանելի: Բյուրեղապակյա մոխրամանի կամ ծաղկամանի առկայությունը վկայում էր տանտերերի ֆինանսական բարվոք վիճակի մասին: Իսկ բյուրեղապակյա ջահերը շքեղության գագաթնակետն էին: Ի զարմանս շատերի, այսօր էլ դրանց պահանջարկը մեծ է: Դրանցից որոշները վաճառվում են շատ թանկ գնով: Հնարավոր է, որ այդպիսի իրերից որոշները ձեզ կհարստացնեն:

(Visited 70 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends:
TOUCHING FATES