Հիշում եմ քննական շրջանը ԲԱԼԵՍ։ Ամեն մի քննությունից առաջ առավոտ շուտ գնում էիր եկեղեցի, ասում էիր, որ… Աստղ Գալեյանի ՀՈՒԶԻՉ գրառումը

Աստղ Գալեյանն իր էջում գրել է. Հիշում եմ քննական շրջանը ԲԱԼԵՍ։ Յուրաքանչյուր քննությունից առաջ, առավոտ շուտ գնում էիր եկեղեցի ու թերևս գիտեմ, որ դու շաբաթը 1 եկեղեցի էիր գնում մոմ վա ռում, հիշում եմ, որ ասում էիր մամ այսօր իմ եկեղեցի գնալու օրն է. Տանից դուրս գալուց մի բաժակ ջուր էի լցնում ետևիցդ, չեմ իմանում հին սովորույթ էր և պահպանում էի դա։ Գիտես որդիս քեզ ճանապարհելուց հետո ես էլ էի պատրաստվում և վազում եկեղեցի և գնում էի գտնում քո վա ռած մոմերը, 100-ի մեջ գտնում էի քո մոմերը(մամ իմ վա ռած մոմերը ֆակելի պես են) ու կողքը վա ռում իմ մոմերը։ Անհանգիստ սպասում էի, թե երբ կավարտվի քն նությունդ։ Ասել էիր «մամ չգաս համալսարան և արևի տակ կանգնես,հավատա ամեն բան լավ է լինելու»։ Դե ոնց ԲԱԼԵՍ ասել էր այդպես էլ անում էի։ Միխս շատ հանգիստ էր,ես հակառակը շատ անհանգիստ, րոպեն մեկ ասում էի Միխ նայի գնահատականներդ հո չեն ասել,միշտ ժպտում էր և ասում էր «վայ մամա մամա» ,ջան մաման մե ռնի քեզ Միխս։ Հիշում եմ ռուսերենի քննության գնահատականը հայտնելու ժամանակ, զանգեցիր «մամ քսան միավոր», չգիտեմ ինչ կատարվեց հետս, ուրախությունից գո ռում էի…Ախ այս ամեն ինչը մնաց թանկարժեք հուշ, այն ես խնամքով պահում եմ գիտակցությանս և սրտիս մեջ, փայփայում։ Չեմ իմանում ասում են Աստծո գործերը անքննելի են, բայց պետք է ասեմ Աստված ինչիդ էին պետք այսքան ԼՈՒՅՍԵՐ, ինչի տարար,ինչի հազարավոր ծնողների թողեցիր անտեր, ինչի համար փոքրիկներին թողեցիր անհայր ։ Չեմ իմանում, չգիտեմ այլևս ոչինչ չգիտեմ, մենակ գիտեմ ու զգում եմ մի բան չմաշվող կարոտ։ Միխս անչափ ու անասելի, աննկարագրելի կարոտել եմ:

(Visited 16 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: