Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության նոր տվյալներ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33559 դեպք, որոնցից.
21931-ն` առողջացած,
607-ը` մահվան ելքով,
10832 այս պահին փաստացի բուժում է ստանում:
Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 189–ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 141410 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած։ Կատարվել է 2190 թեստ։

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 33005, որից 21348-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 10876-ը, մահվան ելքով դեպքերը՝ 592-ը, մահվան ելքով դեպքերը՝ այլ պատճառով՝ 189-ը, կատարվել է՝ 139220 թեստավորում:

(Visited 165 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: