Ձմեռը վերшդառնում է, պատրшստվե՛ք.. ջերմшստիճանը կտրուկ կնվшզի, սպшսվում են տեղումներ, ուժեղ քшմիներ

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +30…+33, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։
Երևան քաղաքում՝
Ապրիլի 08-ի ցերեկը, 09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-13-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ապրիլի 10-11-ին սպասվում է քամու ուժգնացում 17-22մ/վրկ։Հանրապետության տարածքում՝Ապրիլի 08-ի ցերեկը, 09-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 09-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 10-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, ապրիլի 10-11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 08-ի ցերեկը, 09-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, ապրիլի 10-12-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

(Visited 928 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: