Մայիսի 22-25-ը ինչ եղանակ է սպասվում

Երևան քաղաքում՝

Մայիսի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-ի երեկոյան, 25-ի գիշերը՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 23-ի ցերեկը, 24-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 24-25-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 22-23-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 24-ին նույնքան կնվազի։

Եղանակը ՀՀ մարզերում

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։