Մայիuին մի անգամից 5-6 տnւփ unդա եմ գնnւմ, 2 օրից վերջանnւմ է… ահա թե ինչպես եմ այն կիրառում

Սոդան պաշտպանում է բույսերը տարատեսակ հիվանդություններից և վնասակար միջատներից։

Այն համարվում է ամենամատչելի ու հասանելի, սակայն միևնույն ժամանակ արդյունավետ միջոցը։

Ահա թե ինչպես կարող եք կիրառել սոդան․ համոզված ենք՝ հնարքները կօգնեն ձեզ։

Մշակում ենք հաղարջն ու մյուս տեսակի թփերը

Պրոցեդուրան պետք է կատարել մայիսի սկզբին և կրկնել 7 օր անց։ Լուծույթ պատրաստել 80գ սոդայից և 10 լ ջրից, ավելացնել նաև 40 գ տնտեսական օճառ։ Խառնուրդը լցնել ցնցուղի մեջ ու մշակել բույսերը։ Սա հարմար է նաև դդմիկների մշակման համար։

Լոլիկի մշակում

Եթե լոլիկն աճեցնում են ջերմոցում, հավանաբար ցանում եք մայիսի 10-15-ից ոչ շուտ։ Տնկելուց 7 օր անց կատարեք մշակման գործընթացը։ 60 գ սոդան լուծել 10 լ ջրի մեջ։ Սա կպաշտպանի լոլիկի տերևները՝ թույլ չտակով սևանալ։

Վարդերի մշակում

80գ սոդա լուծեք 5լ ջրի մեջ։ Ցողեք ծաղիկի ճյուղերը։ Ջրեք միայն երեկոյան։ Կրկնեք պրոցեդուրան 2- 3 օր անց։

Պաշտպանություն մրջյուններից

1 դույլ ջրի մեջ լուծել 1 տուփ սոդա և լցնել մրջյունների բույնի վրա։ Չոր սոդա շաղ տալ անմիջապես դրա շուրջ։

Գազարի, սոխի, կաղամբի և կանաչիների մարգերը ջրելու համար

Ինչպես ազատվել որդերից․ 100 գ սոդայի վրա լցնել 10 լ ջուր։ Սա օգտակար է հատկապես կաղամբների համար։

Պայքար՝ խխունջների դեմ․ միացնել սոդա և ալյուր՝ հավասար քանակությամբ, խառնուրդը լցնել ախտահարված հատվածներում։

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։