Մեզ մոտ կռունկ են մորթել, Իսկ դուք ասում եք ոչինչ, Նորից մեր տունն են վառել, Իսկ դուք ասում եք ոչինչ։ Երեխայի մոտ հանկարծ, Պատերազմից թե խոսես, Այդ աչքերում նրա հոր` Շիրմաքարը կգտնես։ Աղոթքի տուն են վառել, Իսկ դուք ասում եք ոչինչ, Խաչը գետնին են գցել, Իսկ դուք ասում եք ոչինչ։ Մայրը հենվել է քարին, Որդու կարոտն է առնում, Մյուսն էլ որդու չփչած` Ծննդյան տորթն է կտրում։ Մեզ մոտ կռունկ են մորթել, Իսկ դուք ասում եք ոչինչ, Նորից մեր տունն են վառել, Իսկ դուք ասում եք ոչինչ։ Հեղ`. Անա Մարիա

(Visited 598 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: