Մեկընդմիշտ ազատվել եմ ամանները լվանալու սպունգերից. ահա թե ինչով եմ փոխարինել… Այսպես շատ հարմար է…

Նախկինում ինչպես և բոլորը, ես նույնպես օգտագործում էի աման լվանալու սպունգ: Բնական է, որ դրանք արագ են կեղտոտվում, հնանում, ու գրեթե ամեն շաբաթ գնում էի նորը:

Ոմանք սպունգը լվանում են եռման ջրով, որ ոչնչացնեն միկրոբները: Սակայն դա այնքան էլ լավ չի լուծում խնդիրը: Եռման ջուրը չի կարող անթերի լվանալ սպունգը:

Օգտագործելուց որոշ ժամանակ անց սպունգերը ստանում են սարսափելի տեսք: Ոչ միայն տհաճ է ձեռք տալը, այլև աման լվանալը:

Հետո սկսեցի օգտագործել ամանը լվանալու միանգամյա լաթեր: Առավելությունն այն է, որ օգտագործելուց հետո գցում ենք աղբը, հարմար է: Սակայն լաթերը փափուկ են, և կաթսաները դրանով լավ չեն լվացվում:

Արդեն կորցրել էի հույսս, որ կկարողանամ ամանի լավ սպունգ գտնել, երբ ընկերուհուս խորհուրդով փորձեցի լվանալ սովորական շղարշով (тюль):

Ավելի լավ է փրփրում, քան սովորական սպունգը, շղարշով լավ են լվացվում և ափսեները, և բաժակները, և կաթսաները:

Հիմա իմ լվացարանի կողքին միշտ դրված է հարմար կապված շղարշ: Վերցնում եմ 1 կտոր, երկու շերտով ծալում և օգտագործում եմ: Հիանալի է այն, որ դադարել եմ սպունգի համար գումար ծախսել:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։