Միայնակ կինը գնել է հին սարսափելի վիճակում բնակարան ու նորոգել այն… Լուսանկարներ

Մի կին որոշել էր ունենալ իր բնակարանը ու նորոգել այն՝ ստանալով երազանքների տուն: Ընտրելով այս տարբերակը՝ նա չվախեցավ դժվարություններից և վստահ քայլերով անցավ գործի:

Քանի որ տանտիրուհին հաճախ է մեկնում գործուղումների, որոշեց գործը վստահել պրոֆեսիոնալ դիզայների, ում հետ նախապես քննարկեց նախատեսվող աշխատանքի բոլոր դետալները:

Միջանք

Միջանցքի մակերեսը 6.4ք/մ է: Ձևավորել են բաց երանգով. պատերը բաց գույնի են ներկված, իսկ հատակներին մարմարի նախշով կերամոգրանիտ է: Դռան մոտ կա ներկառուցված պահարան՝ կախիչներով և նստարանով:

Խոհանոց

Հրաժարվելով խոհանոցն ու հյուրասենյակն իրար միացնելուց՝ տանտիրուհին դրանք թողել է առանձին: Այստեղ նույնպես ամեն ինչ բաց գույնի է, լուսավոր:

Խոհանոցային գարնիտուրի դիմաց ճաշելու զոնան է:

Խոհանոցի կողքին կա լոջիա՝ հանգստի զոնայով և լրացուցիչ պահարաններով:

Հյուրասենյակ

Հյուրասենյակի հատակը փայտե է, պատերը ներկված են և ձևավորված են մոլդինգով:

Հեռուստացույցի դիմաց հարմարավետ բազմոց է՝ բեժ գույնի և վառ գույնի բազկաթոռ ու պուֆ:

Ննջասենյակ

Այստեղ նույնպես պահպանված է ամբողջ բնակարանի գունային գամման: Ննջասենյակում տեղադրված է մեծ մահճակալ և մինչև առաստաղ հասնող ներկառուցված պահարան:

Սանհանգույց

Այստեղ պահպանել են լիարժեք վաննան, տեղադրել են լվացքի մեքենա՝ լվացարանի դիմաց:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։