«Յանան խшնդոտ է, բայց գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում». Սուրեն Փահլևшնյանը՝ Էվա Խաչատրյանի հետ անկпղնային տեսшրանների, կնոջ արձագшնքի և Շրի Լանկայում նկարшհանումների մասին

«Պատվից առավել» հեռուստասերիալի ավարտից հետո հեռուստադիտողները չեն հասցնի կարոտել դերասան Սուրեն Փահլևանյանին, քանի որ հունվարից նա եթերում կլինի Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» նախագծի շրջանակում: Դերասանը գործընկերների հետ մեկնել էր Շրի Լանկա, որտեղ էլ կայացել է հեռուստասերիալի նկարահանումների մի մասը:Վերադարձից հետո Սուրենը Tert.am Life-ի հետ խոսել է ինչպես նոր դերակատարման, այնպես էլ Շրի Լանկայում կայացած նկարահանումների և Էվա Խաչատրյանի հետ ունեցած անկողնային տեսարանների ու կնոջ վերաբերմունքի մասին:Իր նոր հերոսի՝ Մարատի մասին շատ բացահայտումներ անել Սուրենը չի ցանկանում, որպեսզի հեռուստադիտողները հետաքրքրությամբ սպասեն իր մուտքին հեռուստասերիալ, որը կլինի 10-րդ սերիայում: Մարատը գլխավոր կերպար չէ, սակայն Սուրենը վստահ է՝ իր հերոսը երկրորդ պլանում չի մնա:«Բնականաբար, պատմությունը կառուցվում է Սոնայի շուրջ, գլխավոր կերպարը նա է, սակայն առաջին անգամ չէ, որ ես նախագիծ եմ գալիս երկրորդական կերպարով, և ընթացքում կերպարս դառնում է առաջնային: Դա կախված է նրանից, թե ինչպես կներկայացնես հերոսիդ: «Պատվից առավելում» իմ կերպարը՝ Ռոմանը, երրորդական էր, սակայն դարձավ գլխավոր հերոսներից մեկը: Ընդ որում՝ Ռոմանի կերպարի համար վերջերս արժանացա «Տարվա լավագույն սերիալային դերասան» մրցանակին: Ինձ համար շատ ուրախալի էր, որ հերոսս այդքան սիրվեց: Շնորհակալ եմ թե՛ ստեղծագործական թիմին, թե՛ երկրպագուներին այս նախագծի կայացման համար»,- ասաց նա:Ելենա Արշակյանի թիմի հետ ճամփորդության մեկնելը, ըստ Սուրենի, հաճույք է: Նրա խոսքով՝ տարիների համագործակցության ընթացքում ընտանիքի պես են դարձել:
«Մենք այս ճամփորդության ժամանակ չէ, որ պետք է ճանաչեինք իրար: Այս թիմի հետ ընտանիքի պես ենք: Մենք ոչ թե ճանապարհ ենք գնացել իրար ճանաչելու համար, այլ ճանապարհ ենք գնացել, որովհետև ճանաչում ենք իրար: Որևէ բացահայտում չենք արել, որը կարող էր մեզ անակնկալի բերել: Ինձ համար ճանապարհի նոր ընկեր էր դերասանուհի Սուսաննա Ղևոնդյանը, որը մարմնավորում է Էվա Խաչատրյանի հերոսուհու մայրիկին, սակայն նա էլ իսկական ճանապարհի ընկեր է»,- ասաց նա:Ըստ Սուրենի՝ Շրի Լանկայում շատ լավ նկարահանումներ են ունեցել, որոնք կարող է համեմատել գեղարվեստական ֆիլմի նկարահանումների մակարդակի հետ: Սուրենն ու Էվան նաև բաց տեսարաններ են ունեցել: Ըստ դերասանի՝ նման հարցերի պետք է մասնագիտական տեսանկյունից մոտենալ. «Ես պրոֆեսիոնալ դերասան եմ և հասկանում եմ, որ եթե մի ամբողջ թիմ հասել է Շրի Լանկա գեղեցիկ տեսարաններ ստանալու համար, այդ տեսարանները պետք է ստանան: Բաց տեսարան ասվածը հարաբերական է: Ֆիլմում կան անկողնային տեսարաններ, որոնք շատ գեղեցիկ են նկարահանվել»:Սուրենից հետաքրքրվեցինք, թե ինչպես է կինը՝ հաղորդավարուհի Յանա Դանիելյանն արձագանքում իր մասնակցությամբ նման տեսարաններին. «Կինս, իհարկե, խանդում է, միաժամանակ ինձ շատ է վստահում: Նման տեսարանները չեն կարող խնդիրներ ստեղծել մեր ընտանիքում: Այստեղ ոչ թե Սուրեն Փահլևանյանն ու Էվա Խաչատրյանն են համբուրվում, այլ Մարատն ու Մարգարիտան: Դրանք տարբեր բաներ են: Դա հասկանում է նաև կինս, որովհետև գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում: Ես չեմ հավատում, երբ ասում են՝ զույգը բաժանվեց նման խնդրի պատճառով: Վստահ եմ, որ եթե զույգը բաժանվում է, ուրեմն այլ խնդիրներ է ունեցել: Յանան գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում: Դրանով ամեն ինչ ասված է»:

(Visited 228 times, 3 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: