Ո՞ւմ տեղին էիք հավակնում՝ դաշնակների՞, պղնձшմոլիբդենшյին կոմբինատի հшմшսեփականատերերի՞, թե՞ Արմեն Գևորգյանի: Դերասանուհի եք, պետք է հшսկանայիք, որ… «ՉԻ»

4rd.am-ը գրել է. Դերասանուհի, Ռոբերտ Քոչարյանի մոլի պաշտպան Անահիտ Մութաֆյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեք զուր կորցրած տարիներ, երեք սպասման և հիասթափության տարիներ: Ափսոս էին նյարդերս, ափսոս էր այդ տարիների աշխատանքս, որը լցվեց իբրև ճշմարտության հետևից վազելու պատճառով, ափսոս էր եղբորս անիմաստ եռամսյա կա լանքը, մեր ապրումները, մորս առողջությունը: Երբ ինչ որ բան ես անում հանուն գաղափարի, անում ես հանուն ինչ որ մեկի, սակայն հիմա ոչ գաղափարը կա, ոչ էլ այդ մեկը: Ափսոս ժամանակս»: «ՉԻ». Այս աղիողորմ տեքստը գրելու փոխարեն լավ կլիներ, որ տարրական գրագիտություն ունենայիք ևգործատուի հետ փաստաթղթավորված աշխատեիք: Հիմա էլ չէիք ափսոսա տարիների և ամիսների համար:

Մի հատ շարքային փաստաբան կվարձեիք, նա էլ հայց կներկայացներ Քոչարյանի կամ նրա որդու դեմ ու մի կլորիկ գումար կստանայիք, որը որոշակի կմեղմեր «խեռոսի»կորստի վի շտը: Ի՞նչ էիք մտածում, Ռոբերտ Քոչարյանը թողնելու է իր հարյուր տարվա մտերիմներին, մարդկանց, որոնց հետ հազարավոր գործարքների միջով է անցել և պատգամավոր է դարձնելու վերջին երեք տարվա օրավարձով աշխատողների՞ն: Ո՞ւմ տեղին էիք հավակնում՝ դաշնակների՞, պղնձամոլիբդենային կոմբինատի համասեփականատերերի՞, թե՞ Արմեն Գևորգյանի: Դերասանուհի եք, պետք է հասկանայիք, որ Լևոն Քոչարյանի՝ ձեր եղբոր համար արտաբերած տեքստը և արցունքները շատ անբնական են: Իսկապես ափսոս էր եղբայրը, որ լինելով ավագ քույր՝ սխալ ճանապարհի վրա դրեցիք

(Visited 53 times, 4 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: