Ողբերգական դեպք. Հաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել է կնոջը.

Նորություններ

Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 10։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգեգործական ընկերություն համարվող տների հարևանությամբ հոսող ջրատարը քաղաքացի է ընկել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Ներսիսյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով կանալից դուրս են բերել Զովունի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Ծովինար Առաքելյանի դին։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կինն իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ նշված վայրում գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում և դույլով փորձել է կանալից ջուր վերցնել ու երբ կքանստած վիճակում դույլը մտցրել է կանալի մեջ,

 

ուժեղ ջրի հոսքը կնոջ հավասարակշռությունը կորցրել և գցել է ջրի մեջ ու քանի որ ջուրը շատ վարար է եղել, մոտ 100 մետր քշել-տարել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Հավաքվածներն ասում էին նաև, որ ավելի ցավալի է նաև այն, որ այդ ամենին ականատես է եղել հաշմանդամ ամուսինը, ով չի կարողացել փրկել կնոջ կյանքը։

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 119 times, 1 visits today)