«Չե՜մ հավատում, առաջին աշխատանքային օրս 6-ամսյա ընդմիջումից հետո». Արմինկայի շքեղ կերպարը

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին երկար, բաց գույնի զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Արմինկան արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։
«Չե՜մ հավատու՜՜՜մ, առաջին աշխատանքային օրս՝ 6-ամսյա ընդմիջումից հետո»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։Օրերս հրապարակված լուսանկարում երգչուհին հավաքել էր մազերը։
Նա նախապատվություն էր տվել վառ շպարին՝ ընդգծելով շուրթերը։ Երգչուհին ոճային աքսեսուարներ էր ընտրել՝ վզնոցներ ու արեւային ակնոց։ «Ալեքսի աչքերով»,- հրապարակումը մակագրել էր նա։

(Visited 796 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: