Ջերմաստիճանը բարձրանում է. եղանակի տեսությունը՝ ապրիլի առաջին շաբաթվա համար

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 1-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Ապրիլի 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 3–ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքում նույնպես մինչև ապրիլի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 4-ին սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում` 12-15մ/վ արագությամբ:

Եղանակը Երևանում

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։