ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկն ու կրակային դիրքերը

Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այս գիշեր` ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության` հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի։

 

 

 

 

(Visited 299 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: