Քերում եմ հում կարտոֆիլ ու պատրաստում անհավանական համեղ պիցցա՝ առանց ալյուրի

Պիցցայի արագ ու համեղ տարբերակ, որն իրենից ներկայացնում է լիարժեք ընթրիք: Կարող եք փոփոխել միջուկը ըստ ճաշակի:

Սկզբում մաքրում ենք կարտոֆիլը. առանց կեղևի մոտ 500գ պիտի լինի: Եթե թավան մեծ է, կարող եք ավելի շատ կարտոֆիլ օգտագործել:

Կարտոֆիլն անցկացնում ենք խոշոր քերիչով՝ թողնելով հեղուկը: Ավելացնում ենք աղ ու համեմունքներ:

Ավելացնում ենք 2 ձու ու լավ խառնում:

Թավայի մեջ ձեթ ենք լցնում, հավասարաչափ բաշխում կարտոֆիլը, մոտ 1,5 սմ հաստությամբ շերտ պիտի ստացվի: Պատրաստում ենք թույլ կրակին՝ փակ կափարիչի տակ, մոտ 10 րոպե: Ներքևի կողմը պիտի ոսկեգույն դառնա:

Շուռ տալու համար ափսե ենք օգտագործում:

Որպես սոուս օգտագործում ենք տոմատի մածուկի և մայոնեզի խառնուրդ:

Սոուսի վրա լցնում ենք քերած երշիկ, պանիր, բարակ կտրատած լոլիկ, բուլղարական պղպեղ:

Լցնում ենք չորացրած ռեհան և կանաչ սոխ:

Փակում ենք կափարիչը և եփում ևս 13-15 րոպե՝ հաշվի առնելով կարտոֆիլի հաստությունն ու տեսակը:

Ստացվում է համեղ, ախորժելի և սննդարար ուտեստ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։