15 րոպեում պատրաստվող խմոր. եթե ժամանակ շատ չունեք, բաղադրատոմսը կօգնի ձեզ

Այս խմորը հարմար է բոլորին, ու հատկապես նրանց, ովքեր չեն ուզում շատ ժամանակ ծախսել խմորից ուտեստ պատրաստելու վրա: Խմորի առավելություններից մեկն այն է, որ այն կարելի է մի քանի օր պահել սառնարանում:

Կարևոր է, որ խմորի մեջ օգտագործվող կաթը լինի գոլ, այլ ոչ թե սառը:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • կաթ՝ 400մլ
  • շաքարավազ՝ 1,5 ճ.գ.
  • աղ՝ 1/2 թ.գ.
  • ձեթ՝ 2 ճ.գ.
  • արագ խմորիչ՝ 1 տուփ, 11գ
  • ալյուր՝ 4 բաժակ

Պատրաստման եղանակ.

Սկզբում մաղում ենք ալյուրը:

Գոլ կաթին ավելացնում ենք շաքարավազը, աղը, խմորիչը, իսկ երբ դրանք լուծվեն խառնելուց հետո, լցնում նաև ձեթը:

Ավելացնում ենք ալյուրը, խաառնում գդալով, իսկ հետո ձեռքերով: Պիտի ստացվի ձեռքերին չկպչող խմոր:

Փաթաթում ենք տոպրակով և ուղարկում սառնարանը՝ 2 ժամով: Հանում ենք, թողնում, որ սենյակային ջերմաստիճանի ներքո հանգստանա 15 րոպե:

Այնուհետև սեղանին մի քիչ ալյուր ենք շաղ տալիս ու սկսում խմորից կարկանդակներ ձևավորել:

Խմորից պատրաստվածը թխվում է արագ՝ 15 րոպեում, 190-200 ջերմաստիճանի ներքո:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Այսօր Ինֆո կայքը

 

 

 

Ձեզ հետաքրքրե՞ց մեր հոդվածը, կիսվեք ընկերների հետ։