Հոկտեմբերի 20-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ այսօր շփпւմներում առшվել զգпւշшվոր եղեք․․․

Հոկտեմբերի 20-ի աստղագուշակ․ Այծեղջյուրներ՝ այսօր շփումներում առավել զգուշավոր եղեք․․․

Խոյ:

Այսօր կարողեք անսովոր վարքագիծ դրսևորել:Հավատացեք,այդ կերպ կկարողանաք լուրջ հաջողությունների հասնել: Օրվա ընթացքում հնարավոր են հաճելի, սակայն ոչ հեռանկարային,ծանոթություններ: Նոր սկսած հարաբերությունները դժվար թե լուրջ զարգացում ստանան: Երեկոյան չարժե անիմաստ թափառել առև տրի կենտրոններում , առավել ևս, եթե գնումներ կատարելու նպատակ չունեք: Այսօր հակված եք անիմաստ գումարներ վատնել այնպիսի իրերի վրա, որոնք ձեզ բոլորովին պետք չեն:

Ցուլ:

Հնարավոր է առաջընթաց ձեզ համար շատ կարևոր գործերում: Տեղեկություններ կստանաք, որոնք կօգնեն արագ հաջողության հասնել: Հնարավոր է հանդիպում մարդկանց հետ, ովքեր իրենց վրա կվերցնեն որոշ կարևոր խնդիրներ լուծելու պատասխանատվությունը: Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Հնարա վոր է գումարային շահույթ:Անձնական հարաբերություններում հնարավոր են տարաձայնություններ:Դրանք կլինեն հիմնականում գումարային խնդիրների, ընդ հանուր ծախսերի և ապագայի ծրագրերի շուրջ: Հարաբերություններ պարզելիս՝ փորձեք առավել ճկուն լինել: Ցանկության դեպքում կկարողանաք այնպի սի լուծումներ գտնել, որոնք կգոհացնեն բոլորին:

Երկվորյակ:

Անհրաժեշտ է անել հնարավոր ամեն բան՝ աշխատավայրում խնդիրներից խուսափելու համար: Եթե չհաջողվի զերծ մնալ տարաձայնություններից, ապա դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Վեճերի մեջ մի ներքաշվեք, առավել ևս ուժեղ մրցակիցների դեպքում: Փորձեք չգրավել այն անձանց ուշադրությու նը, ովքեր վատ են տրամադրված ձեր հանդեպ: Այսօր չափազանց խոցելի եք, խնայեք ձեզ:Փոխարենը կարող եք շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ անկեղծ սիրում են: Մտերիմների հետ ձեզ առավել ինքնավստահ կզգաք, տրամադրությունը կբարձրանա, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Խեցգետին:

Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի:Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների,ինչպես նաև ինքնադրսևորման համար:Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լար ված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիս ամենամտերիմ մարդկանցից: Կենսա կան ներուժը ցածր է , հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփխությունների հետ:

Առյուծ:

Օրը որոշ դժվարություններով կսկսվի, սակայն հուսահատվելու կարիք չկա, հետագայում ամեն բան կփոխվի դեպի լավը: Ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդ կանց նկատմամբ, հնարավոր է հասկանաք , որ ոմանց թերագնահատել եք , ճիշտ չեք հասկացել: Այժմ հրաշալի հնարավորություն կունենաք ձեր սխալն ուղղե լու և հարաբերությունները կարգավորելու համար:Օրվա երկրորդ կեսը բարեհաջող կդասավորվի նրանց համար, ովքեր չեն վախենա կյանքի կոչել իրենց համ արձակ մտահաղացումները: Նպատակահարմար օր է վճռական քայլեր կատարելու համար: Սիրելիի հետ ունեցած անկեղծ զրույցը՝ կօգնի խուսափել տարաձայնութ յուններից:

Կույս:

Հանգիստ օր է սպասվում:Կզբաղվեք դեռևս անցած շաբաթվա ընթացքում ծագած խնդիրներով: Հնարավոր է ստիպված լինեք աջակցություն խնդրել այն մարդուց, ում այնքան էլ չեք համակրում: Սակայն այսօր փորձեք հույզերը մի կողմ դնել, նամանավանդ, երբ խոսքը գնում է ֆինանսական հարցերի և աշխատանքի մա սին:Անձնական հարաբերություններում ևս՝ զգացմունքներով առաջնորդվել չարժե: Փորձեք հանգիստ գնահատել ցանկացած իրավիճակ: Մտերիմները կկիսվեն ի րենց խնդիրներով, սիրով կաջակցեք և ճիշտ խորհուրդներ կտաք:

Կշեռք:

Այն խնդիրները, որոնցից կգերադասեիք խուսափել, այսօր շատ ժամանակ կխլեն: Սկզբում ամենայն լրջությամբ կվերաբերվեք նման հարցերին, սակայն ընթաց քում չեք կենտրոնանա, ինչի արդյունքում էլ մի շարք սխալներ թույլ կտաք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կձանձրանան և ծայրահեղ քայլերի կդի մեն:Բարձր տրամադրություն պահպանել չի ստացվի: Կկորցնեք համբերությունը, առավել դյուրագրգիռ կդառնաք: Ուշադրության պահանջ կզգաք, կցանկանաք լսել գովեստի խոսքեր, հաճոյախոսություններ: Բարեբախտաբար, սիրելիները ձեզ ուրախացնելու միջոցներ կգտնեն:

Կարիճ:

Ամեն բան լավ կդասավորվի: Ծրագրերից հրաժարվել չարժե, ընտրած ճանապարհից ետ կանգնելը ևս ճիշտ չի լինի: Անգամ եթե մտերիմները հակառակը պնդեն, կարող եք վստահ լինել, որ ճիշտ ուղի եք ընտրել: Աշխատանքում հաջողությունները չնչին են: Թերևս չեք փոշմանի, եթե օրը նվիրեք հանգստին կամ զբա ղվեք նախասիրություններով: Այսօր ձեռք բերված օրիգինալ և հետաքրքիր իրերը դեռ երկար ժամանակ կուրախացեն ձեզ:Լեզու կգտնեք անգամ նրանց հետ, ով քեր չեն կիսում ձեր տեսակետները և հավանություն չեն տալիս ձեր ծրագրերին:Կարող եք գործնական, անձնական բնույթի հարցեր քննարկել: Դրանք, անպայ ման, իրենց լուծումները կգտնեն:

Աղեղնավոր:

Բարեհաջող օր է ուղևորությունների,տեղափոխությունների համար: Կարող եք նոր ծանոթություններ հաստատել: Որքան շատ տեղեկություններ հավաքեք, այն քան լավ: Նպատակահարմար օր է վնասակար սովորույթներից հրաժարվելու համար: Եթե որոշումներ եք կայացնում,սակայն ոչինչ չեք ձեռնարկում, միևնույն է՝ դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա: Օրվա երկրորդ կեսին հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, մինչդեռ սեփական զգացմունքներում կողմնորոշվել չի ստացվի: Կլուծեք մի շարք բարդ խնդիրներ:Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Այծեղջյուր:

Բոլոր հարցերը միանգամից լուծել չի ստացվի:Սակայն չեք կորցնի լավատեսությունը և ճիշտ կվարվեք, քանի որ դրական փոփոխությունները սարերի ետևում չեն: Առաջիկայում ձեզ մեծ նվաճումներ են սպասվում, իսկ մինչ այդ՝ չարժե մտահոգվել մանրուքների շուրջ:Շփումներում առավել զգուշավոր եղեք,թույլ մի տվեք մոլորոցնել ձեզ:Ամսվա սկզբում ծագած խնդիրները կրկին գլուխ կբարձրացնեն:Այսօր կհիշեք այդ ժամանակահատվածում թույլ տված սխալները: Եթե հանգստություն պահպանեք, ապա կկարողանաք ճիշտ կողմնորոշվել և ամեն բան կարգավորել: Նշանի որոշ ներկայացուցիչներ ուրախալի լուրեր կստանան:

Ջրհոս:

Չի հաջողվի լուծել բոլոր այն խնդիրները , որոնցով երկար ժամանակ է ինչ մտահոգված եք:Նոր տեղեկություններ կստանաք: Կհասկանաք, որ սխալ ճանապար հով եք շարժվել: Սակայն չեք հուսահատվի: Ճիշտ պահին աջակցություն կստանաք,ինչի շնորհիվ էլ կկարգավորեք բոլոր հարցերը:Կհետաքրքրվեք հոգեբանութ յամբ, կտարվեք մարդկանց վարքագծի վերլուծությամբ:Ձեռք կբերեք հետաքրքիր տեղեկություններ այն մասին,թե ինչպես փոխել սեփական խառնվածքը՝ կյանքի որակը բարելավելու համար:

Ձկներ:

Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու,ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար:Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրում ներ: Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագործական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է:Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օր վա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից:

(Visited 51 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends:
TOUCHING FATES