Պլաստիկե տարաները դեն մի՛ նետիր, պшրզшպես դի՛ր ջեռոցը… 3 րոպե անց կհիшնաս

Անհրաժեշտ բաղադրիչները՝

պլաստիկե փաթեթ

մկրատ

ծակոտիչ

գունավոր պերմանենտային մարկերներ

Աշխատանքի ընթացքը՝

Կտրիր տարայի ներքևի մասը: Քեզ պետք կլինի տարայի միայն հարթ մասը:Տպիր ցանկացած եզրագծային նկար: Կարող ես դրա համար գունավորում օգտագործել:Նկարը պերմանենտային մարկերներով վերանկարիր պլաստիկի վրա: Հաշվի առ, որ կերպարի չափը վերջում կնվազի մոտ 70%-ով: Ուստի նկարը սկզբում պետք է մեծ լինի:Ծակոտիչով փոքր անցք արա նկարի վերևում և եզրերով պլաստիկե կերպար կտրիր:Ջեռոցը նախապես տաքացնելով մինչև 165 աստիճան՝ պլաստիկե կերպարները դիր մագաղաթանման թղթով ծածկված թավայի մեջ: Կերպարները «եփիր» ուղիղ 3 րոպե:Հանելուց հետո կերպարները կդառնան հարթ և ավելի հաստ, դրանք կարելի է որպես զարդ ամրացնել թևնոցին:Կերպարները կարելի է օգտագործել որպես ամանորյա եղևնու խաղալիք: ;)

(Visited 68 times, 1 visits today)
Like this post? Please share to your friends:
TOUCHING FATES