Ահա՝ ինչ կարելի է ուտել երեկոյան և չգիրանալ

Կան մթերքի որոշ տեսակներ, որոնք կարելի է ուտել նույնիսկ ուշ երեկոյան՝ չմտահոգվելով ավելորդ կիլոգրամների մասին: Պարզապես դրանք   ոչ թե տապակած, այլ   շոգեխաշած կամ եփած պետք է լինեն:

Հնդկահավի կամ հավի միսը ոչ միայն չի գիրացնում, այլև դյուրամարս է:  Ուշ երեկոյան մի կտոր եփած թռչնամիսը  ստամոքսը չի «ծանրացնի» :

Կարելի է ուտել նաև կաթնամթերք՝ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ, յոգուրտ: Դրանք ոչ միայն կշտացնում են, այլև օգտակար են:

Խաշած ձուկը նույնպես օգտակար է օրգանիզմի համար: Ձկան ոչ յուղոտ տեսակները կարելի է ճաշակել նաև ուշ երեկոյան:

Հնդկաձավար կամ բանջարեղեն . երկուսն էլ կարելի է ուտել երեկոյան ժամերին ու չմտահոգվել գիրանալու մասին: Բանջարեղենը պատրաստելիս  բուսական յուղ  կամ ձեթ խորհուրդ չի տրվում օգտագործել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES