Ընդամենը 4 բաղադրիչներից պատրաստվող այս աղցանը անչափ համեղ է ստացվում

Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը մի աղցանի արագ բաղադրատոմս, որը շատ պարզ է և անչափ համեղ։

Պատրաստվում է այն շատ արագ, քանի որ բոլոր բաղադրիչները պատրաստի են։ Դրանք պարզապես հարկավոր է կտրտել, խառնել և ավելացնել։ Շատ պարզ է և անհավանական հաճելի համ ունի։ Փորձեք և դուք նույնպես կհամոզվեք այդ ամենում։ Ես այն պատրաստում եմ ցանկացած երեկույթի և տոների ժամանակ։

Հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝

  • 200 գրամ ապխտած հավի միս,
  • 150 գրամ մարինացված սունկ,
  • 150 գրամ անանաս,
  • 4-5 ճաշի գդալ պահածոյացված եգիպտացորեն
  • մայոնեզ։

Սկսում ենք գործընթացը՝
Առաջին հերթին հավի միսը կտրում ենք խորանարդների։ Եթե մարինացված սունկը շատ խոշոր է, ապա կտրտեք այն։ Եթե ոչ, ապա այդպես էլ ավելացրեք հավի մսին։ Հանում ենք եգիպտացորենի  հեղուկը և խառնում այն անհրաժեշտ քանակով բաղադրիչներին։

Անանասը կտրում ենք մասերի։ Դրանք մոտավոր պետք է լինեն այն չափի, ինչ չափի, որ հավի միսն է։ Միացնում ենք բոլոր բաղադրիչները և խառնում։ Լցնում ենք աղցանի վրա մայոնեզ և նորից լավ խառնում։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES