Օրվա բաղադրատոմսը. Մակարոնի պատրաստման հետաքրքիր ու շատ համեղ բաղադրատոմս. պատրաստեք ու վայելեք

Բաղադրիչներ

Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատում ենք և տապակում բուսայուղի մեջ 3 րոպե, ապա ավելացնում կտրատված կարմիր տաքդեղը և տապակում ևս 2-3 րոպե:
makaronov-utest-2
Ավելացնում ենք աղացած միսը, համեմում աղով, պղեղով և խառնելով տապակում զանգվածը 10 րոպե: Լցնում ենք գինին և շարունակում տապակել ևս 3 րոպե, մինչև հեղուկային մասը գոլորշանա:
Ավելացնում ենք մանր կտրատված մաղադանոսը, ապա լոլիկի մածուկը և տապակում այդպես 4 րոպե:
makaronov-utest-3
Մակարոնը խաշում ենք, թափում ջուրը, ապա վրան շաղ տալիս 1/2 ճ/գ ձիթայուղ և լավ խառնում:
makaronov-utest-4
Պատրաստում ենք սոուսը: Դրա համար կաթսայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ալյուրը և խառնում մինչև զանգվածի միատարր դառնալը:
Մաս առ մաս ավելացնում ենք կաթը՝ անընդհատ խառնելով սոուսն այդ ընթացքում: Այսինքն՝ պատրաստում ենք ֆրանսիական Բեշամել սոուս:
makaronov-utest-5
Հանում ենք սոուսը կրակի վրայից:
Ուղղանկյուն ձևամանի (35*24սմ) հատակին փռում ենք փայլաթիթեղ և լցնում մակարոնի կեսը:
makaronov-utest-6
Մակարոնների վրա ենք լցնում սոուսի կեսը և տարածում նրա ողջ տարածքով: Այնուհետև լցնում ենք մսային միջուկը, հավասարեցնում:
makaronov-utest-7
Ծածկում ենք մակարոնների մնացած կեսով, ապա վրան լցնում սոուսը:
makaronov-utest-8
Ոտեստի վրա շաղ ենք տալիս քերած պանիրը և եփում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:
makaronov-utest-9

Ինչպես նկատեցիք, մակարոնով ուտեստ «Նեապոլիտանականն» իրենից ներկայացնում է լազանյայի այլընտրանքային տարբերակ: Այն շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում ինչ պատրաստել։

Նյութի աղբյուր

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES