Օրվա բաղադրատոմսը. Տղեմալի. ինչպես պատրաստել տնային պայմաններում

Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ  սալորը պետք է 4 անգամ եփել: 1 կգ տղեմալի  պատրաստելու համար պետք է 4 կգ սալոր:

Սալորը  լցնել կաթսայի մեջ, և վրան ջուր լցնել այնքան, որպեսզի դրանք ծածկվեն ջրով: Այն եփել  այնքան, մինչև սալորները ամբողջությամբ եփվեն:  Ընթացքում խառնել այն: Ապա այն մաղով անցկացնել, որպեսզի դրա կորիզներն ու կեղևը առանձնացվեն: Հետո կրկին այն եփել, ու ընթացքում այն խառնել:

4 կգ սալորի դեպքում անհրաժեշտ է 4 տրցակ սամիթ, 4 տրցակ համեմ, 4 միջին գլուխ սխտոր, 2 ոչ մեծ չափի կծու պղպեղ, խմելի-սունելի,  ըստ ճաշակի աղ:

Կանաչեղենը մանր կտրատել, սխտորը մանր կտարտել:  Այս ամենը լցնելուց հետո եփել 5 րոպե:

Սոուսը պատրաստ է:

Նյութի աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES