ԱԱԾ-ն այցելել է նաև բուլկի Արամին

hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով, իրավապահներն այս օրերին մեծ թվով նախկին իշխանավորների են «այցելում», բայց այս այցելություններից մի մասն է հրապարակայնացվում՝ որտեղ խուզարկություններ արդյունք են տալիս։ Մասնավորապես, մոտ 5-6 օր առաջ ԱԱԾ դիմակավորվածներն այցելել են նախկին նախարար, այժմ ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին՝ Բուլյկի Արամ։

Եղել են և նրան պատկանող Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում գտնվող շենքի գրասենյակում, և Զեյթունում գտնվող տանը։ Բնականաբար փնտրել են թանկարժեք իրեր, դրամ, զենք և այլն, բայց ոչինչ չեն գտել։ Նա «միամիտներից» չէ, որ տանը կամ գրասենյակում վտանգավոր բան պահի։ Կարելի է ենթադրել, որ իշխանությունը նաև մանրամասն կուսումնասիրի Տիգրան Մեծի վրա գտնվող շենքի սեփականաշնորհման պատմությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES