ԱԱԾ պետը՝ Սաշիկ Սարգսյանի և այլ գործարարների մոտ ստուգումներ իրականացնելու մասին

Օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել էր, ըստ որի՝ Հայաստան է ժամաներ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) քննիչների խումբ, որը հետաքննություն է սկսել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի գործունեության հետ կապված:
ArmLur.am-ի ներկայացուցչի փոխանցմամբ` Այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձավ նաեւ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա հայտարարեց, թե այդ ամենը սուտ է, եւ Հայաստան ոչ ոք չի եկել: Նա վստահեցրեց, թե Հայաստանի տարածքում նման բան չկա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES