Ադրբեջանական կողմը հայ բնակչի է գերևարել և փորձում է ներկայացնել որպես հետախույզ

Ադրբեջանական կողմը հայ բնակչի է գերևարել և փորձում է ներկայացնել որպես հետախույզ։

Հայաստանի ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոյանի տեղեկացմամբ, ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել « հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

«Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:

Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում:

Կարեն Ղազարյանի ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»,-նշել է Ահարոնյանը:

Իսկ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, թե Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ երում։ «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժովի նախագահ դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,- գրել է Հովհաննիսյանը։

Նյութի աղբյուրը՝  http://infosarm.ru

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES