Ադրբեջանը փորձում էր շոու սարքել. ԱԳՆ խոսնակը` Լելե Թեփեի բարձունքի ֆոնին նկարված ռուս գործիչների մասին

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Լելե Թեփեի բարձունքի ֆոնին մի խումբ ռուս գործիչների լուսանկարին և հայտարարություններին:

«Դուք կարծում եք, որ Ադրբեջանի հաշվին ռուս փորձագետները, որոնք ճամփորդել են այդ երկրով, այլ հայտարարություններ պետք է անեի՞ն։ Պարզ է, որ դա թատերականացված  ներկայացում է, որի նպատակն այդ հայտարարություններն էին։  Այդ նույն հայտարարությունները, որոնք ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տարածում էին, միգուցե, գրվել են այլ տեղ և տրվել էին ընդամենը հնչեցվելու այդ փորձագետներին։ ՌԴ-ի դիրքորոշումը ՀՀ-ի և Արցախի հետ կապված հայտնի է, բազմիցս հնչեցվում է ամենաբարձր մակարդակով՝ այդ թվում և մեր խորհրդարանական գործընկերների մակարդակով։ Ադրբեջանը փորձում էր շոու սարքել, և դա շատ լավ տապալվեց»։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են լուսանկար՝ ցուցադրելով Լելե Թեփեի բարձունքի ֆոնին մի խումբ ռուս գործիչների, որոնց թվում են՝  ՏԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը,  եվրասիական միջազգային շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և մի խումբ այլ ռուս գործիչներ։ Ադրբեջանական կայքերը հրապարակել են նաև ռուս գործիչների կողմից արված ադրբեջանամետ հայտարարությունները։

Նյութի աղբյուրը՝  http://asekose.am/hy_AM

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES