Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախանշված՝ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում գտնվող «Սասնա ծռերի» գործով դատական նիստը, որը նախանշված էր ժամը 11-ին, դեռ չի սկսվել: Նիստերի դահլիճում բավականին մեծ թվով քաղաքացիներ կան: «Սասնա ծռերի» համախոհների մի մասը չի կարողանում դատարան մտնել, քանի որ դահլիճում այլեւս նստելու տեղ չկա:
«Սասնա ծռերի» աջակիցները դատարանի առաջ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պարզելով «Ազատություն Սասնա ծռերին եւ քաղբանտարկյալներին» գրությամբ: Նիստերի դահլիճ են եկել արցախյան պատերազմի մասնակից «Սասունցի Դավիթ» ջոկատի ազատամարտիկները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/11/956249/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook
© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից