Ալիկ Սարգսյանին սպառնացել են․ պատգամավորը ՀՔԾ-ում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Ազգային ժողովի  «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Խոսքը նախկին ոստիկանապետից ենթադրյալ շորթում կատարելու մասին է:

Ալիկ Սարգսյանն իրավապահներին հայտնել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արդեն տևական ժամանակ է` իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով, իրենից առանձնապես խոշոր չափերի գումար է պահանջում:

Պատգամավորը չի ցանկացել այլ մանրամանսեր հաղորդել։

«Մանրամասների մասին գոնե երկու-երեք օր ես չեմ խոսելու», — ասել է Սարգսյանը։

Այս տեղեկությունը հաստատել են ՀՔԾ-ից:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES