Ախպեր, գոտին կարաս չգցես, ես էլ չեմ գցում

Կրկին տրանսպորտային դիտարկումներ

1. Տաքսի. Հենց տաքսի ես նստում, բարևից հետո վարորդի առաջին իսկ նախադասությունը սա է. «Ախպեր, գոտին կարաս չգցես, ես էլ չեմ գցում»: Իբր իրենք շատ մի լավ ղալաթ են ուտում, ինձ էլ հորդորում են, որ ամրագոտի կապելու նման «ղզիկ» քայլ չանեմ, Ես էլ բնականաբար նշում եմ, որ սա ԻՄ անվտանգության համար է և իրենց էլ խորհուրդ եմ տալիս կապել: Միայն վարորդներից մեկը բավականաչափ խոհեմ գտնվեց ու նշեց. «Չնայած ճիշտ ես ասում, հիմա նենց են բոլորը սկսել վայրենավարի քշել, որ ավելի լավ ա կապենք», ու կապեց ամրագոտին 

2. Վարորդներ, ուղևորներ. երբ ինքդ վարորդ ես, չես հասցնում շուրջդ նայել, տեսնել՝ ով ինչ է անում: Այսօր ավտոբուսով էի (ուղևորի դերում ) հետևում էի մեր վարորդներին ու առջևում նստած ուղևորներին. գրեթե 80 տոկոսը, եթե ոչ ավելին (!) մոռացել են, թե ամրագոտի կապելն ինչ է: Չեմ հասկանում, էդ ամրագոտի կապելը պիտի անպայման ստիպե՞ն, մտրակեն ու խարազանե՞ն, որ կապենք: Ախր էդ անտերը սարքած է անվտանգության համար և ԱՊԱՑՈՒՑՎԱԾ է, որ ամրագոտին փրկում է կյանքեր: Հենց այսօր մեր բժիշկներից մեկը պատմեց, որ մի քանի օր առաջ մեկը (առանց ամրագոտու) պարզապես կայանած է եղել կարմիր լույսի տակ ու մեկ էլ հանկարծակի իր մեքենային ետևից ուժգին հարվածել է մեկ այլ մեքենա… Ամրագոտու բացակայության պատճառով այդ մարդու ողնաշարը բառացիորեն երկու կես է եղել… Այսինքն, որ ասում են քաղաքում իմաստ չունի կապել, շատ սխալ են ասում…. Հայտնի խոսք կա, լինելու բանը մի անգամ է լինում:

3. Ավտոբուս. այնքան ավտոբուս չէի նստել, որ մոռացել էի, որ ավտոբուսի վարորդին (ի տարբերություն միկրոավտոբուսի վարորդի) կարիք չկա ասել. «Կանգառում կպահեք» Խեղճ վարորդը նեղվել էր

Մի խոսքով, ամրագոտի կապելը ճիշտ բան է, ամոթ բան չէ:
Սխալ և ամոթ է չկապելն ու դրա պատճառով մեռնելը կամ հաշմանդամ դառնալը:
ԿԱՊԵ՛Ք և ԱՊՐԵ՛Ք:

Դավիթ Աբրահամյան

Նյութի աղբյուրը՝ Ֆեյսբուք

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES