Ահազանգ. ինչպի՞սի կեղծիքներ է կատարել դպրոցի տնօրենը

Հունիսի 20-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Արթիկի բաժնում թիվ 4 դպրոցի գործավարից հաղորդում է ստացվել, որ դպրոցի տնօրեն

Նունե Գ.-ն Հայկ Մ.-ին ընդունել է որպես գիշերապահ, իսկ Սրապիոն Հ.-ին՝ որպես հնոցապան, սակայն վերջիններս աշխատանքի չեն ներկայացել:

Ըստ հաղորդման՝ հաճախումների մատյանում Հայկ Մ.-ի փոխարեն ստորագրել է հայրը՝ Վաչագան Մ.-ն,

իսկ աշխատանքի հաշվարկի տեղեկագրում տնօրենի հանձնարարությամբ ինքը Սրապիոն Հ.-ի անվան դիմաց ամեն օր ներկա է դրել, մինչդեռ վերջինիս փոխարեն աշխատանքի է ներկայացել Կարեն Թ.-ն:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES