Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը բացասական է վերաբերվում Երեւանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի թեկնածությանը․ «Ես Հայկ Մարությանին հեռվից հեռու գիտեմ, բայց ամբողջ քաղաքը իր ծամածռված ֆոտոներն են, թե ոնց պիտի տենց քաղաք ղեկավարի՝ չգիտեմ։
Ես դեմ եմ, չնայած ինձ համոզում են, որ էական չի, օրենքը պետք է գործի, դա էլ կա, բայց նաեւ պետք է հասկանա շինարարություն, ճարտարապետություն, կերպարվեստ, դրանք շաղկապված են իրար հետ»։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ռեյգանի օրինակին, ով մասնագիտությամբ դերասան էր, Թոքմաջյանն ասաց․ «Սպանին թողին Ռեյգանով, Ռեյգանը գոնե կարգին դերասան էր։ Ամեն դեպքում ես չէի ուզի, որ ինքը լիներ քաղաքապետի պաշտոնում»։
Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը, ով նույնպես հավակնում է Երեւանի քաղաքապետի պաշտոնին, ապա․ «Նաիրան ավելի գործունյա կին է, թող նա լինի։ Հետո իմ ասելով չի, պետք է դեռ ընտրեն»։
Աղբույուր՝https://www.hraparak.am/posts/5b66cfee3c583106c6c879bd