«Ամեն բախտախնդիրի պատճառով հրաժարական չեմ տալու». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին ասաց ռեկտորը՝ անդրադառնալով վաղը նախաձեռնված բողոքի ակցիային: Փոխանցում է news.am-ը։ «Ամեն բախտախնդիրի պատճառով հրաժարական չեմ տալու, մենք իրավական պետությունում ենք ապրում, ես էլ ընտրված ռեկտոր եմ, չեմ պատրաստվում հրաժարական տալ», — ասաց նա՝ հավելելով, որ մնացած հարցերին կպատասխանի վաղը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Հիշեցնենք, որ ԵՊՀ «Ռեստարտ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ է արվում երեքշաբթի օրը՝ ժամը 11:00 դասադուլ և գործադուլ սկսել` պահանջելով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարումը, ֆինանսական աուդիտի անցկացումը, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցումը:
Նյութի աղբյուրը` https://www.irazek.am/

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES